Մատչելի և որակյալ արտադրանք՝ հասանելի բոլորին:





Տեղադրելով արևային համակարգ Դուք կկարողանաք արտադրել 100% անվճար էլեկտրաէներգիա և հրաժեշտ տալ էլեկտրաէներգիայի վճարումներին։

Մաքուր արևի էներգիան ապահովում է Ձեզ անխափան և հուսալի էլեկտրաէներգիայով առնվազն 25 տարի։

Յուրաքանչյուր 1կՎտ տեղադրած արևային համակարգը տարեկան կխնայի 75000 ՀՀ դրամ՝ ինչպես նաև կնվազեցնի շրջակա միջավայրի արտանետումները 450կգ-ով։

Ժամանակն է լուսավորելու Ձեր ճանապարհը

Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագների կայուն բարձրացումը, տնտեսապես շահավետ լուսավորումը արդյունաբերական մասշտաբով օգտագործելու համար իդեալական տարբերակ է

ԼԵԴ լուսավորությունը ստեղծվելուց ի վեր անցել է երկարատև բարելավման ճանապարհ, որի արդյունքում մենք ունենք ժամանակակից լուսատուներ: Նրանք տարբերվում են լույսի հոսքի որակով, խնայողությամբ և արդյունավետությամբ, հետևաբար փոխարինում են լույսի այլ աղբյուրներին: Եվ դա տարօրինակ չէ, քանի որ պայմանական լամպերի փոխարինումը ԼԵԴ-ի հետ հանգեցնում է էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատմանը մինչև 70%:

Զարգացած պետությունները, որոնք անհանգստացած են և՛ խնայողության հանգամանքով, և՛ շրջակա միջավայրը բարելավելով, նախընտրում են հիբրիդ տարբերակը՝ տեղադրելով արևային լուսադիոդային լուսատուներ։ Այսպիսի լուծումները տեղին են համայնքների համար, քանզի մի շարք առավելությունների շնորհիվ համայնքները հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց տարածաշրջանը։

Առավելություններ

Երկարակեցություն
Խնայողություն
Էկոլոգիական անվտանգություն
Բարձր կայունություն
Անկախություն էլ․ ցանցից
Բարձր որակի լույս